ՊՍԺ-ի հարձակվողը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

«Յուվենտուսը» հույս ունի ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Թուրինյան ակումբը շարունակում է հետաքրքրվել ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի ծառայություններով։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «ծեր սինյորան» նոր հանդիպում է ծրագրել փարիզեցիների հետ։ «Յուվենտուսը» կարող է վարձակալել Կոլո-Մուանիին մոտ 60 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ:

2024/2025 մրցաշրջանում Կոլո-Մուանին անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները 26-ամյա հարձակվողին գնահատում են 30 մլն եվրո։