Մանուել Նոյերը նշել է Բունդեսլիգայում «Բավարիայի» գլխավոր մրցակցի անունը

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը նշել է մյունխենյան թիմի գլխավոր մրցակցին չեմպիոնության համար պայքարում։

«Կարծում եմ՝ մեր գլխավոր մրցակիցը «Բայերն» է։ Իհարկե, մեկ ամսից անհամբեր սպասում ենք անձամբ հանդիպելուն: Մենք պետք է շարունակենք անել մեր աշխատանքը, պահպանել բացը, ամենակարեւորը կենտրոնանալ մեր ու մեր խաղերի վրա»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

«Բավարիան» 16 տուրից հետո գլխավորում է աղյուսակը՝ չորս միավորով առաջ անցնելով Լևերկուզենի «Բայերից»: