Քայլ Ուոքերը բաց կթողնի «Բրենտֆորդի» դեմ հանդիպումը

«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Քայլ Ուոքերը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Բրենտֆորդի» դեմ հանդիպումը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Իսպանացի մասնագետի խոսքով՝ ինքը դեռ չի որոշել՝ 34-ամյա Ուոքերին առաջիկա հանդիպման հայտացուցակում ընդգրկելո՞ւ է արդյոք։

Միաժամանակ Գվարդիոլան նշել է, որ Ուոքերն այդպես էլ խաղադաշտ դուրս չի գա, քանի որ ծրագրում է լքել ակումբը մինչեւ ամսվա վերջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուոքերով հետաքրքրված է «Միլանը» և արդեն բանակցություններ է վարում պաշտպանի հետ։