Քայլ Ուոքերն ու «Միլանը» քննարկում են անձնական պայմանագրի պայմանները։
Լրագրող Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ պաշտպանը, ով որոշել է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», պահանջում է պայմանագիր մինչև 2027 թվականը՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով և բոնուսներով։
Հաղորդվում է, որ Ուոքերը ցանկանում է որքան հնարավոր է շուտ փոխել ակումբը։ Նա նաև շահավետ առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» հույս ունի այս շաբաթ ավարտին հասցնել Ուոքերի տրանսֆերը։