Էնցո Մարեսկան գնահատել է Նիկոլաս Ջեքսոնի ելույթն այս մրցաշրջանում:
«Այժմ նա գոլ չի խփում, բայց մենք շատ գոհ ենք Նիկոլասից:
Մենք Նիկոլասին դատում ենք ոչ միայն գոլերով, այլև տարբեր գործողություններով։ Ես վերջերս խոսեցի նրա հետ: Անցած մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում 14 կամ 15 գոլ խփեց, ոչ մեկը 11 մետրանոցներից:
Հոլանդն իրացնում է 11 մետրանոցներ, Սալահն ու Պալմերը նույնպես իրացնում են դրանք: Եթե խփում ես 14-15 գոլ և դրան ավելացնում 11 մետրանոցները, ապա ստանում ես 20 և ավելի գոլ մեկ մրցաշրջանում:
Այնպես որ, մենք լիովին գոհ ենք նրանից»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը։