«Բավարիան» հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» աստղային ֆուտբոլիստի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն հունվարին չի միանա Մյունխենի «Բավարիային»։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ գերմանական գրանդը հետաքրքրություն է ցուցաբերում 19-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։

Սակայն լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ «Բավարիայի» հետաքրքրության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Մայնուի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։