«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն, ամենայն հավանականությամբ, կմնա ակումբում։ Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Չավի Միգելը։
Աղբյուրի համաձայն՝ Արաուխոյի տեղափոխությունը «Յուվենտուս» սառեցվել է Ինիգո Մարտինեսի վնասվածքի պատճառով, ով վնասվածք էր ստացել «Էլ-Կլասիկոյի» առաջին խաղակեսում։
Նշվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստի ապաքինումը կտևի ավելի քան մեկ ամիս։
Այս մրցաշրջանում Արաուխոն երկու հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ուրուգվայցու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։