Մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ «Թոթենհեմը» պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել հարձակվող Տիմո Վերների վարձակալությունը:
Այս մասին մեկնաբանություն է տվել լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն։ Նա հեգնական պատասխան է տվել լրագրողին։
«Վերջին բանը, որ ցանկանում եմ, այս պահին ևս մեկ խաղացողի կորցնելն է: Վերջերս ունեցանք շատ հիմնական կազմի ֆուտբոլիստներ, ովքեր դուրս մնացին: Մենք հիմա ոչ մեկին բաց չենք թողնի», – լրագրողներին ասել է Պոստեկօղլուն։
2024/2025 մրցաշրջանում գերմանացի հարձակվողը անցկացրել է 26 հանդիպում, որոնցում խփել է մեկ գոլ և երեք գոլային փոխանցում կատարել։