Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղում կկարողանա հույս դնել Լուկա Մոդրիչի վրա։
Խորվաթը հիվանդության պատճառով բաց է թողել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Մալյորկայի» դեմ խաղը: «Սերուցքայինները» հաղթեցին 3։0 հաշվով ու դուրս եկան եզրափակիչ։
Լրագրող Մելչոր Ռուիսի խոսքով՝ 39-ամյա վետերանը պատրաստ է խաղալ «Բարսելոնայի» հետ եզրափակիչ խաղում։
Էլ Կլասիկոն կկայանա կիրակի օրը Երևանի ժամանակով 23:00-ին: