«Ատլետիկոն» բողոքարկել է Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցվելու թույլտվության որոշումը

Մադրիդի «Ատլետիկոն» բողոքարկել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին գրանցվելու թույլտվության որոշումը։

««Ատլետիկոն» ցանկանում է իր խորը մտահոգությունը հայտնել այն իրավիճակի վերաբերյալ, որը ստեղծվել է իսպանական ֆուտբոլում բանաձևից հետո։ Մենք կարծում ենք, որ այս որոշումը սպառնում է գործող համակարգին՝ կասկածի տակ դնելով խաղի կանոնները։

Սպորտային օրենքը ներառում և պաշտպանում է Լա Լիգայում գործող տնտեսական վերահսկողությունը, և, այնուամենայնիվ, այս որոշումը վտանգի տակ է դնում այն։

Լա Լիգայի տնտեսական վերահսկողությունը եղել է այն հիմնական գործիքը, որը թույլ է տվել մեր ֆուտբոլին դառնալ ֆինանսապես կայուն ոլորտ, մի գործընթաց, որը հիացմունքի է արժանացել ողջ աշխարհում։

Մեր ակումբը, ինչպես Լա Լիգայի բոլոր անդամները մինչ այս որոշումը, պահպանել են տնտեսական վերահսկողության կանոնները, և մենք կշարունակենք պահպանել դրանք։

Կառավարության այս միջամտությունը շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ բացում է կանոնները շրջանցելու և անցյալի լուրջ սխալները կրկնելու հնարավորություն։ «Ատլետիկոն» հավատարիմ է մնում խիստ և պատասխանատու կառավարմանը: Առանց բոլորի համար հստակ և հավասար կանոնների, արդար մրցակցությունն անհնար է»,- ասվում է «Ատլետիկոյի» հայտարարության մեջ։