«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ չնայած Ռեշֆորդի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին բազմաթիվ խոսակցություններին, ավելի հավանական է, որ այդ տրանսֆերը չկայանա։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջերս բանակցություններ է վարել «Միլանի» հետ հարձակվողի հնարավոր տրանսֆերի շուրջ։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: