Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը 90%-ով կփոխի ակումբային գրանցումը

Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխությունն իսպանական գրանդ 90%-ով ավարտված է։ Այս պահին պակասում է միայն Ալեքսանդր-Առնոլդի ստորագրությունը պայմանագրում, որը, ըստ կանոնակարգի, նա կկարողանա ստորագրել հունվարի 1-ից։

Նշվում է, որ պաշտպանը շարունակում է մերժել «Լիվերպուլի» առաջարկները՝ երկարաձգելու իր աշխատանքային պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ։

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։