«Լիվերպուլի» դեմ հանդիպումը կարող է վճռորոշ լինել Անգելոս Պոստեկօղլուի համար

«Թոթենհեմը» հույս ունի նվաճել երկար սպասված գավաթը։ Անգելոս Պոստեկօղլուի թիմը դուրս եկավ Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «Լիվերպուլի» հետ։

Լրագրող Սամի Մոկբելի կարծիքով՝ «Լիվերպուլի» հետ երկխաղյա դիմակայության արդյունքը կարող է առանցքային դեր խաղալ «Թոթեհեմի» ղեկավարության պլաններում՝ մասնագետի հետ հետագա համագործակցության վերաբերյալ:

Առաջին հանդիպումը կկայանա հունվարի 8-ին Լոնդոնում: Լոնդոնցիների արտագնա պատասխան հանդիպումը նախատեսված է փետրվարի 6-ին։ Մյուս կիսաեզրափակիչում կխաղան «Արսենալն» ու «Նյուքասլը»։