«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։
Ա Սերիայի գրանդը տեղեկություն է խնդրել «Բլաուգրանայի» 26-ամյա խաղացողի հասանելիության մասին, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
«Բարսելոնան» դեռ վերջնական որոշում չի կայացրել ուրուգվայցու հարցում։ Ինչպես գիտեք, կատալոնական ակումբը պատրաստ է երկարաձգել նրա պայմանագիրը, սակայն համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։
Ռոնալդ Արաուխոն վերջերս է ապաքինվել հուլիսին ստացած վնասվածքից, սակայն այս մրցաշրջանում դեռևս ոչ մի հանդիպման չի մասնակցել: Transfermarkt-ի փորձագետները կենտրոնական պաշտպանի արժեքը գնահատում են 55 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի կեսերին։