Ամեն ինչ գնում է դեպի այն, որ Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։
Ինչպես հայտնում է AS-ն իր էջերում, մադրիդյան ակումբը գրեթե փակել է Տրենտի հետ պայմանագիր կնքելու հարցը։ 26-ամյա անգլիացին ընթացիկ մրցաշրջանը կավարտի «Լիվերպուլում», որից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդ։
Ըստ աղբյուրի՝ գործարքը 90%-ով փակված է։ Ալեքսանդր-Առնոլդը ցանկանում է փորձել «Ռեալի» մարզաշապիկը, որտեղ խաղում է իր մտերիմ ընկեր Ջուդ Բելինգհեմը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Տրենտին գնահատում են 75 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 22 հանդիպում, որոնցում կատարել է 5 գոլային փոխանցում։