Ֆրենկի դե Յոնգի պայմանագրի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ «Բարսելոնայի» խնդիրներից մեկը։
27-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում քննարկել նոր աշխատանքային պայմանագիրը, ինչը դուր չի գալիս կատալոնական գրանդի ղեկավարությանը։ Նաև «Բարսելոնան» տպավորված չէ կիսապաշտպանի խաղով, ով վնասվածքների պատճառով հաճախ դուրս է մնում խաղադաշտից։
Լուծումը կարող է լինել գալիք ամառ հոլանդացուն ցածր գնով վաճառելը։ «Բլաուգրանայի» ղեկավարները լրջորեն դիտարկում են այս տարբերակը, հայտնում է Diario Sport-ը:
Ակումբը չի ցանկանում շարունակել համագործակցությունը ֆուտբոլիստի հետ հաջորդ մրցաշրջանում, եթե նրա պայմանագիրը չերկարաձգվի։
Transfermarkt պորտալը Ֆրենկի դե Յոնգի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։