Նոր տեղեկություն Դավիդ Ալաբայի առողջական վիճակի վերաբերյալ

Դավիդ Ալաբան Մադրիդի «Ռեալի» հետ մարզումներին կվերադառնա դեկտեմբերի 30-ին։
Մադրիդի «Ռեալի» պաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել 2023 թվականի դեկտեմբերի 17-ից, երբ «Վիլյառեալի» հետ խաղում (4:1) ձախ ոտքի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել՝ ազդելով մենիսկի վրա։

Ավստրիացին երկու վիրահատության է ենթարկվել ծնկի հատվածում։

Ալաբան չորրորդ մրցաշրջանն է անցկացնում որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող, և նրա պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի: Պաշտպանը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 101 հանդիպում։