«Մանչեսթեր Սիթին» կարող է 50 միլիոն եվրո վճարել «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի համար 2025 թվականի հունվարին։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն, եթե իսպանացի ֆուտբոլիստը համաձայնի հեռանալ «Ռեալ-Սոսյեդադից», ապա «Մանչեսթեր Սիթիին» լուրջ մրցակցություն է սպասվում այլ ակումբներից։ «Սիթին» դիտարկում է Սուբիմենդիին որպես վնասվածք ստացած Ռոդրիին փոխարինող։
Այս մրցաշրջանում Սուբիմենդին բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։