«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին առաջարկել է «Յուվենտուսին», սակայն թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան հետաքրքրված է «կարմիր սատանաների» մեկ այլ ֆուտբոլիստով՝ հարձակվող Ջոշուա Ցիրկզեով, ում հետ նա աշխատել է «Բոլոնիայում»։ Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ նշելով Tuttosport-ին։
Ըստ աղբյուրի՝ Ռեշֆորդի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Թոթենհեմը» և «Բավարիան»։ «Յուվենտուսը» պատրաստ է պայքարել անգլիացի ֆուտբոլիստի համար, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնի վարձակալել ֆուտբոլիստին գալիք հունվարին և վճարել նրա աշխատավարձի մի մասը։
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը վերջին չորս հանդիպումներում չի ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում։