«Մանչեսթեր Սիթին» Քայլ Ուոքերին փոխարինող է գտել

Պաշտպան Օլա Այնուն, ով հանդես է գալիս «Նոթինգհեմ Ֆորեստում», կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ այս ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Ակումբի ղեկավարությունը դիտարկում է Այնուի թեկնածությունը՝ որպես անգլիացի Քայլ Ուոքերին փոխարինող։

Պաշտպանի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ Այսպիսով, խաղացողը կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Օլան մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։