«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հույս ունի համաձայնության գալ «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի հետ՝ փորձելով ապահովել նրա տրանսֆերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Calciomercato-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լապորտան ծրագրում է օգտագործել իր լավ հարաբերությունները պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշի հետ՝ համոզելու նրան տրանսֆեր կնքել:
Նախկինում հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը վախեցած է Լեաուի տրանսֆերային արժեքից, ինչպես նաև «Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ նրա հակասական պահվածքից։
Այս մրցաշրջանում Լեաուն ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը: