Ջեյմի Կարագեր․ «Կարծում եմ, որ նա կնվաճի «Ոսկե գնդակը»»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է հարձակվող Մոհամեդ Սալահի խաղի մասին։ Եգիպտացի հարձակվողը ֆենոմենալ մրցաշրջան է անցկացնում՝ գլխավորելով Պրեմիեր լիգան խփած գոլերով (16) և գոլային փոխանցումներով (11):

«Չկա Սալահի տաղանդի ավելի մեծ երկրպագու, քան ես, անկախ նրանից, թե ինչ է ասում նրա երկրպագուների ակումբը սոցիալական ցանցերում: Մոհամեդը նախկինում խոստովանել է, որ ցանկանում է դառնալ երկրորդ աֆրիկացին, ով նվաճել է «Ոսկե գնդակը»: Կարծում եմ, որ նա կնվաճի «Ոսկե գնդակը»»,- Կարրագերի խոսքերն են փոխանցում անգլիական լրատվամիջոցները:

Մոհամեդ Սալահը բոլոր մրցաշարերում Արնե Սլոթի թիմի կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 19 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: