Ջամալ Մուսիալայի ապագան մնում է անորոշ

«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան դեռ չի երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։

Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, Մուսիալայի համար պայքարում են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»։ Բոլոր չորս ակումբները կարող են բանակցություններ սկսել մյունխենցիների աստղի համար արդեն հունվարին։

Հիշեցնենք, որ Մուսիալան Վենսան Կոմպանիի թիմում անցկացրած 22 խաղում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։