«Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան հունվարին կարող է հեռանալ թիմից։ 27-ամյա ֆուտբոլիստի համար դժվար է ընգրկվել «Լիվերպուլի» շարքերում՝ ոչ միայն լուրջ մրցակցության, այլև առողջական մշտական խնդիրների պատճառով:
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, Կիեզան ցանկանում է մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացնել այլ ակումբում: Իտալացու համար նախընտրելի տարբերակը հայրենիք վերադառնալն է։
Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդները համարվում են Միլանի «Ինտերը» և «Նապոլին»: Ֆեդերիկո Կիեզան մեկ գոլային փոխանցում է կատարել՝ մասնակցելով «Լիվերպուլի» չորս հանդիպման։
Transfermarkt պորտալը եզրային հարձակվողի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։