Հայտնի է դարձել, թե երբ կարող է խաղադաշտ վերադառնալ Լամին Յամալը

Հայտնի է դարձել, թե երբ կարող է խաղադաշտ վերադառնալ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։

17-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել Իսպանիայի առաջնության վերջին հանդիպումը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ (1։2)։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, Լամին Յամալը կկարողանա մասնակցել 2025 թվականի հունվարի 8-ին մեկնարկող Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներին։