այտնի է դարձել, թե ինչպես կարող էր մելդոնիումը հայտնվել Միխայիլ Մուդրիկի օրգանիզմում

Հայտնի է դարձել, թե ինչպես կարող էր մելդոնիումը հայտնվել Միխայիլ Մուդրիկի օրգանիզմում։

Լրագրող Իգոր Բուրբասի խոսքով՝ Ուկրաինայի հավաքականի ճամբարում «Չելսիի» ֆուտբոլիստին ներարկում են արել ծնկի հատվածում՝ ցողունային բջիջների տեսքով, որոնք ծառայում են մարմնի բոլոր և հատկապես վնասված բջիջների վերականգնմանը։

Սրանք կովի ցողունային բջիջներ էին: Նշվում է, որ կովի մարմինը կարող է պարունակել մելդոնիում: Ներարկումն արել է Ուկրաինայի հավաքականի ֆիզիոթերապևտը։

Հիշեցնենք, որ Մուդրիկը ժամանակավորապես հեռացվել էր ֆուտբոլից՝ դրական դոպինգ թեստի պատճառով։