«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է մեկ դիրք ամրապնդել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Գերմանացի մարզիչը կարծում է, որ թիմին անհրաժեշտ է նոր հենակետային կիսապաշտպան, որը կդառնա Մարկ Կասադոյի փոխարինող ֆուտբոլիստը: Ինչպես հայտնում է Barca Universal-ը, Ֆլիկը այս պաշտոնում ուժեղացում է խնդրել «Բարսելոնայի» ղեկավարությունից, սակայն մասնագետի խնդրանքը դժվար թե կատարվի հունվարին՝ ակումբի ֆինանսական դժվարությունների պատճառով:
«Բլաուգրանան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում են՝ երկու միավորով զիջելով «Ռեալին», և երեք միավորով զիջելով Մադրիդի «Ատլետիկոյին»: Հունվարի 4-ին կատալոնական գրանդը կխաղա Copa del Rey-ում «Բարբաստրոյի» հետ: