Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին խաղի ավարտից գրեթե անմիջապես հետո տեղի ունեցավ հաջորդ փուլի՝ կիսաեզրափակչի վիճակահանությունը։
Ընթացակարգի արդյունքում ձևավորվեցին թիմերի հետևյալ զույգերը՝ «Արսենալ» – «Նյուքասլ»; «Տոտենհեմ» – «Լիվերպուլ»:
Ինչպես գիտեք, Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումները, ի տարբերություն մնացածի, բաղկացած են երկու հանդիպումից։
Լիգայի գավաթի գործող հաղթողը «Լիվերպուլն» է, որը վերջին եզրափակչում հաղթեց «Չելսիին»։