«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան դեռ չի երկարաձգել պայմանագիրը։ 21-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է մեկուկես տարուց, ինչը հետաքրքրություն է առաջացրել եվրոպական այլ գրանդների կողմից:
Ըստ CaughtOffside-ի՝ Մուսիալայի համար պայքարում են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և «Ռեալը»: Բոլոր չորս ակումբները կարող են բանակցություններ սկսել մյունխենցիների աստղի համար արդեն հունվարին:
Ջամալ Մուսիալան անցկացրած 22 խաղում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Գերմանացի հարձակվողական ոճի կիսապաշտպանի արժեքը, Transfermarkt-ի փորձագետների կարծիքով, կազմում է 140 միլիոն եվրո։