Հայտնի է Մադրիդի «Ռեալի» դիրքորոշումը թիմի կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյի նկատմամբ։
Ըստ Marca-ի՝ «Ռեալը» հույսը դնում է Միլիտաոյի վրա հաջորդ մրցաշրջանում, թիմը նրան սպասում է «գրկաբաց»։ Թիմը շարունակում է բրազիլացուն համարել նախագծի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։
Այս մրցաշրջանում Միլիտաոն մասնակցել է 17 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին պաշտպանը երկար ժամանակ բացակայում էր խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։ Միլիտաոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։