Հայտնի է, թե ինչ է ասել Պեպ Գվարդիոլան թիմին Հոլանդի չիրացրած 11 մետրանոցից հետո

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, թե ինչ է ասել թիմին Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղում (1։1) թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի բաց թողած 11 մետրանոց հարվածից հետո։

«Ես շնորհավորեցի թիմին և ասացի. Տղերք, լավ խաղ էր։ Միակ հնարավորությունը, որ ունենք՝ շարունակել վերականգնվել ու լավ պատրաստվել «Լեսթերի» հետ հանդիպմանը։ Մենք պետք է լավ խաղանք Ամանորից առաջ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Անցկացրած 18 հանդիպումներից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է՝ 28 միավորով։ Հաջորդ տուրում Պեպ Գվարդիոլայի սաները կմրցեն «Լեսթերի» հետ։