Հայտնի է դարձել «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետների մասին։
Հիշեցնենք, որ 17-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել Իսպանիայի առաջնության վերջին հանդիպումը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ (1։2)։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, Լամին Յամալը կկարողանա մասնակցել 2025 թվականի հունվարի 8-ին մեկնարկող Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներին։ Կիսաեզրափակիչում «Բարսելոնան» կհանդիպի «Ատլետիկի» հետ։
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 21 հանդիպման, դարձել 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։