«Բարսելոնայի» կենտրոնական հարձակվողը մոտ է ԱՊԼ տեղափոխվելուն

«Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեն կարող է տեղափոխվել Լոնդոնի «Թոթենհեմ»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը հետևում է 19-ամյա բրազիլացու առաջընթացին, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բետիսում»։

Իսպանական մամուլը հայտնում է, որ Ռոկեի համար պայքարում այս պահին առաջատար է «Թոթենհեմը»։ Նշվում է, որ գործարքի արժեքը կարող է կազմել 36 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ռոկեի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի վերջը։