«Բարսելոնան» և ՊՍԺ-ն կապի մեջ են եղել «Լիվերպուլի» 27-ամյա վինգեր Լուիս Դիասի շրջապատի հետ՝ պարզելու նրա դիրքորոշումը իրենց մոտ հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ կոլումբիացի ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում, սակայն նման տեղափոխությունը քիչ հավանական է «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրների պատճառով։ ՊՍԺ-ն պատրաստ է մերսիսայդցիներին առաջարկել 60 միլիոն եվրո, ինչպես նաև մեկ խաղացող Դիասի տրանսֆերի համար։ Ընդգծվում է, որ այս պահին «Լիվերպուլը» հետաքրքրված չէ այս գործարքով։
Այս մրցաշրջանում Դիասը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 85 միլիոն եվրո։