📷Երեխան խաբել է Ջուդ Բելինգհեմին և Ջոբ Բելինգհեմին, որպեսզի պայմանագիր կնքեն «Բարնլիի» հետ

Երեխան խաբել է անգլիացի ֆուտբոլիստներ Ջուդ Բելինգհեմին և Ջոբ Բելինգհեմին, որպեսզի ժամանակավոր պայմանագիր կնքեն «Բարնլիի» հետ։

Տղան ընկերների հետ հանդիպել է ֆուտբոլիստներին սրճարանում և խնդրել լուսանկարվել նրանց հետ, ինչպես նաև ինքնագրեր ստորագրել թղթի վրա։ Միևնույն ժամանակ, թերթիկի հետևի մասում գրված էր. «Մենք՝ Ջոբը և Ջուդը, համաձայնում ենք պայմանագիր կնքել «Բարնլիի» հետ 10 տարի ժամկետով»։

Ընթացիկ մրցաշրջանում Ջուդ Բելինգհեմը «Ռեալի» կազմում 22 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Ջոբ Բելինգհեմն այս մրցաշրջանում «Սանդերլենդի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։