«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաբլո Տորեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը։
Ինչպես հայտնում է Estadio Deportivo-ն, «Խետաֆեն» հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ և ցանկանում է վարձակալել իսպանացուն։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա իսպանացի կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո։