«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կիսվել է իր ապագայի վերաբերյալ իր մտքերով։
33-ամյա ավագի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Ես սիրում եմ ակումբը, և ակումբը սիրում է ինձ: Ես սիրում եմ «Լիվերպուլի» երկրպագուներին, և նրանք սիրում են ինձ: Սա հաջողության ամուր հիմք է: Իմ կարծիքով, ես կարող եմ ևս երեք-չորս տարի անցկացնել ամենաբարձր մակարդակով։
Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- հոլանդացու խոսքերն են փոխանցում անգլիական լրատվամիջոցները։