Հայտնի է դարձել պայմանագրի ժամկետը, որը «Բարսելոնան» կկնքի Ջոնաթան Տայի հետ

«Բարսելոնան» մոտ է պայմանագիր կնքելուն 28-ամյա կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տայի հետ, ով ներկայումս հանդես է գալիս Լևերկուզենի «Բայերում»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստը կդառնա կատալոնական ակումբի առաջին ձեռքբերումը 2025/26 մրցաշրջանից առաջ։

Ընդգծվում է, որ Տայի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի հինգ տարով, ինչի շուրջ արդեն համաձայնեցրել են պաշտպանի գործակալը և «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն։

Այս մրցաշրջանում Տան բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։