«Սպորտինգը» հեռացրեց Ժոաո Պերեյրային գլխավոր մարզչի պաշտոնից

«Սպորտինգը» հեռացրեց Ժոաո Պերեյրային գլխավոր մարզչի պաշտոնից։

Պորտուգալական ակումբը սոցցանցերում շնորհակալություն է հայտնել մարզչին կատարած աշխատանքի համար։

Պերեյրան «Սպորտինգը» գլխավորել է նոյեմբերին՝ փոխարինելով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ռուբեն Ամորիմին։

40-ամյա մասնագետի գլխավորությամբ «Սպորտինգը» անցկացրել է 8 խաղ, որոնցում թիմը կրել է 4 պարտություն և հաղթել միայն երեք անգամ։

Այն 15 տուրից հետո բաժանում է 2-րդ տեղը «Պորտուի» հետ՝ 1 միավորով զիջելով «Բենֆիկային»:

Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, «Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչը կդառնա Ռուի Բորխեսը Վիտորիա Գամարաեշից։