Ռիվալդո․ «Դա տարօրինակ էր»

Բրազիլիացի լեգենդ Ռիվալդոն խոսել է Լա լիգայի կլասիկոյի ժամանակ Ռոբերտո Կառլոսի հետ իր մրցակցության մասին։

Ֆուտբոլիստները Բրազիլիայի հավաքականում խաղացել են 90-ականներին և 2000-ականների սկզբին։

«Նա իմ ընկերն է: Մի օր նա գրկում էր քեզ, իսկ հաջորդ օրը փորձում էր քեզնից գնդակ խլել «Բարսելոնա»-«Ռեալ» խաղում։ Դա տարօրինակ էր։

Ես մի օր ասացի նրան։ «Մի՛ արի ինձ վրա քո կատակներով, ոչ այստեղ»: Շատ զվարճալի էր, բայց դա ֆուտբոլ է:

Բոլորը խաղացել են իրենց թիմի համար. ես խաղացել եմ «Բարսելոնայում», նա՝ «Ռեալում», և դա նորմալ է։ Նա պաշտպան էր և պետք է կատարեր իր գործառույթները։

Ես ունեմ իմ պարտականությունները՝ անցնել հարձակման և փորձել գոլ խփել: Բայց Ռոբերտո Կառլոսը հիանալի ֆուտբոլիստ էր»,- ասել է Ռիվալդոն: