Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմմիխով։

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան գրանդի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո։ Ըստ լուրերի՝ «Բավարիայի» ղեկավարությունը կիսապաշտպանին վերջնագիր է ներկայացրել՝ նա պետք է որոշի իր ապագան մինչև հունվարի սկիզբ։

Մինչդեռ, ինչպես հայտնում է Defensacentral-ը, Մադրիդի «Ռեալը» ուշադիր հետևում է իրավիճակին։ Մադրիդյան ակումբը Կիմմիխին տեսնում է որպես պոտենցիալ փոխարինող Տոնի Կրոսին, ով կարիերան ավարտեց 2024 թվականի ամռանը։

Ջոշուա Կիմմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում նա մյունխենցիների կազմում անցկացրած 24 խաղում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: