Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպանական ոճի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» կազմը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոս Բլանկոսի» ղեկավարությունը ուշադիր հետևում է «Բավարիայում» տիրող իրավիճակին և պատրաստ է պայմանագիր առաջարկել գերմանացուն։ Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ ֆուտբոլիստը կարող է փոխարինող դառնալ մադրիդցիների կիսապաշտպան Տոնի Կրոսին, ով կարիերան ավարտեց այս տարվա հուլիսին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» սպասում է, որ հունվարին Կիմիխը պայմանագիրը երկարաձգելու որոշում կկայացնի։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։