Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի տնային խաղում «Չելսին» պարտվեց «Ֆուլհեմին»։ Խաղը ավարտվեց՝ 1։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Քոուլ Պալմերը։
Հյուրերը 82-րդ րոպեին Հարի Ուիլսոնի գոլի շնորհիվ կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ Ռոդրիգո Մունիսը խփեց իր թիմի հաղթական գոլը։
Հաջորդ տուրում «Չելսին» արտագնա խաղում կմրցի «Իպսվիչի» հետ, իսկ «Ֆուլհեմը» կընդունի «Բորնմութին»։