Պեպ Գվարդիոլա. «Մենք շատ լավ խաղացինք»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ում «Էվերթոնի» հետ ոչ-ոքի (1։1) հետո կիսվել է իր մեկնաբանությամբ։

Բոլոր մրցաշարերում անցկացրած 13 հանդիպումներում «քաղաքայինները» միայն մեկ հաղթանակ են տարել։

«Մենք շատ լավ խաղացինք, բայց հիմա գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ տեղի է ունենում՝ մենք ստեղծում ենք, զիջում ենք։ Բայց, այո, մենք պետք է շարունակենք նույն ոգով։

Այսօրվա մրցակցի դեմ խաղն իսկապես լավն էր թե՛ հարձակման, թե՛ պաշտպանական գծում։ Շատ ենք հարվածել տուգանայինից, բայց, ցավոք, չկարողացանք ցանկալի արդյունքի հասնել։

Հիմա ժամանակն է վերականգնվելու և «Լեսթերի» խաղին լավագույն հնարավոր տրամադրվածությամբ մեկնելու: Սա այն է, ինչ մենք պետք է անենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։