Պեպ Գվարդիոլա․ «Նրանք ունեն ընտանիքներ և երեխաներ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է Սուրբ Ծնունդը տոնելու մասին հարցին:

Ակումբը լուրջ խնդիրներ ունի՝ ինը պարտություն վերջին 12 հանդիպումներում։ Դրա պատճառով տարածված կարծիքն այն է, որ խաղացողները չպետք է տրամադրված լինեն խնջույքների, սակայն Գվարդիոլան չի պաշտպանում այս տեսակետը:

«Եթե մենք հաղթենք տասը հանդիպում անընդմեջ, ապա ամեն ինչ լավ է։ Երբ մենք պարտվում ենք, մարդիկ ասում են՝ ինչո՞ւ պետք է տոնեն։ Ինչու՞ ոչ։ Նրանք ունեն ընտանիքներ և երեխաներ։

Նրանք առողջ մարդիկ են և տոնում էին իրենց սիրելիների հետ։ Ես դրա մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասել է իսպանացի մարզիչը հինգշաբթի «Էվերթոնի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։