Պեպ Գվարդիոլա. «Ես անհավանական աջակցություն եմ զգում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբի ղեկավարության աջակցության մասին:

«Քաղաքայիններն» անցնում են ակումբում իսպանացի մարզչի պաշտոնավարման իրենց վատագույն շրջանը՝ ինը պարտություն վերջին 12 հանդիպումներում:

Գվարդիոլան խոստովանել է, որ ամեն շաբաթ խոսում է նախագահ Խալդուն ալ-Մուբարաքի հետ

«Ես անհավանական աջակցություն եմ զգում: Երբ ամեն ինչ սխալ է ընթանում, մենք պետք է որոշումներ կայացնենք, բայց ես մեծ աջակցություն եմ զգում Խալդունի, Տխիկա Բեգիրիստայնի և Ֆերան Սորիանոյի կողմից»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն, ով ընթացիկ մրցաշրջանում երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2027 թվականը։