Մադրիդի «Ռեալը» մտադիր է իր շարքերում տեսնել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։
Անգլիացի ֆուտբոլիստը երկար ժամանակ համարվում էր Արքայական ակումբի տրանսֆերային թիրախը։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Մադրիդի «Ռեալը» մի քանի շաբաթվա ընթացքում կսկսի բանակցությունները Տրենտի հետ, եթե նա շուտով չերկարաձգի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ։
Հիշեցնենք, որ 26-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։
Մերսիսայդցիները մտադիր են պահել իրենց սանին և շարունակել աշխատել նոր երկարաժամկետ պայմանագիր կնքելու վրա։ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլում» հանդես է գալիս իր կարիերայի հենց սկզբից։