«Լիվերպուլի» աստղային հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է մնալ մերսիսայդյան ակումբում։ Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ եգիպտոսցի հարձակվողը գրեթե համաձայնեցրել է նոր համաձայնագիրը «Լիվերպուլի» ղեկավարության հետ։
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի կեսերը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Սալահի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Մոհամեդը յոթ տարի խաղացել է «Լիվերպուլում»:
Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։