Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է համալրել իսպանական գրանդի կազմը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է փոխել ակումբային գրանցումը։

Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հարձակվողը ցանկանում է համալրել կատալոնական «Բարսելոնայի» շարքերը։ Անգլիացին կարծում է, որ կարող է վերսկսել կարիերան Իսպանիայի առաջնությունում։

Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Նա մանկունիանցիների կազմում հանդես է գալիս 2016 թվականի հունվարից։

Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Մարկուսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 15 հանդիպում։ Հարձակվողը դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։