«Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին նոր պաշտպան ձեռք կբերի

«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի առաջիկայում ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը։

Լրագրող Քրիս Ուինտերբերնի խոսքերով, «Յունայթեդի» ղեկավարությունը վստահ է, որ հունվարի սկզբին կկարողանան պաշտոնականացնել նոր եզրային պաշտպանի պայմանագրի ստորագրումը:

Ակումբն ընտրություն է կատարում Միգել Գուտյերեշի (Ժիրոնա) և Ալվարո Ֆերնանդեսի (Բենֆիկա) միջև:

Transfermarkt-ի փորձագետները 23-ամյա Գուտյերեշի արժեքը գնահատում են 25 մլն եվրո, իսկ 21-ամյա Ֆերնանդեսինը՝ 18 մլն։